HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կուսումնասիրի «Հետքի» հրապարակումը

Հուլիսի 21-ին «Հետքը» հոդված էր հրապարակել հայաստանյան շուկայում վաճառվող ներմուծված մի քանի սննդամթերքի մասին, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանում արտադրողի կողմից ներկայացված մակնշմանը։

Բացի այդ, որոշ ապրանքատեսակներում եղել են ավելորդ կամ փոփոխված բաղադրատարրեր։ Այդպիսի սննդամթերքը, ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, համարվում է կեղծված։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը «Հետքին» հայտնեց, որ հրապարակումն  ուղարկվել է համապատսխան վարչություն՝ հետագա ուսումնասիրությունների համար։

Դրանց  արդյունքների մասին ՍԱՊԾ-ն  առաջիկայում կտեղեկացնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter