HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաբացվել է Մաշտոցի պողոտայում գործող գյուղմթերքի տոնավաճառը

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում' Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը: 

Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ' սկսած 2011 թվականից: Հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին առանց միջնորդների կազմակերպել իրենց կողմից արտադրված գյուղմթերքի իրացումը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռել անմիջապես արտադրողից ձեռք բերել թարմ և որակյալ գյուղմթերք:

Տոնավաճառում արդեն իսկ 120 գործող տաղավարներ կան, մասնակցում են հանրապետության տարբեր մարզեր ներկայացնող գյուղացիական տնտեսություններ:

Գյուղմթերքի տոնավաճառ կազմակերպվում է նաև Կասյան փողոցի վերջնամասում, որը վերաբացվել է հունիսի 11-ին: Այստեղ այս տարի օրական սպառվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականին Մաշտոցի պողոտայում և Կասյան փողոցում կազմակերպվել է 114 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն:
Տոնավաճառները գործում են շաբաթ և կիրակի օրերին:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն անվճար է: Տոնավաճառներին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ) և ստանալ համապատասխան տեղեկանքներ, որոնք կհավաստեն, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:

Մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ:

Երևանի քաղաքապետարանը, իր հերթին, աջակցում է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter