HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

Հուլիսի 23-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը և հաջորդ ուսումանաշրջանի հիմնական անելիքների նախանշմանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը,  միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարները, առանձին զորատեսակների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ, զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:

Օրվա աշխատակարգի հրապարակումից հետո, գեներալ-լեյտենանտ Մնացականյանը հանդես եկավ ներածական խոսքով, որում անդրադարձ կատարեց հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած հիմնական գործընթացներին:

Այնուհետև ելույթ ունեցավ ՊԲ-ի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ներկայացնելով ՊԲ-ի ղեկավարման համակարգի և համազորային միավորումների և զորամասերի ապրիլյան մարտական գործողությունների վարման ծավալուն վերլուծություն, ինչպես նաև անդրադարձավ այն աշխատանքներին, որոնք տարվել են բացասական որոշ դրսևորումների բացառման ուղղությամբ:

Ռազմական խորհրդի ընթացքում համապարփակ վերլուծականներ ներկայացվեցին նաև ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ՊԲ-ի հրետանու վիճակի, զորատեսակի ներգրավմամբ իրականացված հիմնական գործընթացների, հակաօդային պաշտպանության կազմակերպման, ինժեներական ապահովման և հարակից այլ հարցերի վերաբերյալ, որոնց ընթացքում խոսվեց, ինչպես նշված ուղղություններում արձանագրված դրական զարգացումների, այնպես էլ տեղ գտած թերացումների և բացթողումների մասին, վեր հանվեցին վերջիններիս ծնող պատճառները, առաջարկվեցին հետագայում դրանցից խուսափելու, ծառայության այս կամ այն բնագավառի հետագա բարելավման ուղիներ:

Ռազմական խորհրդի ընթացքում ներկայացվեցին նաև հուլիսի 18-ից 21-ը ՊԲ-ի միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարման մարմինների հետ, զորքերի ներգրավմամբ բազմաստիճան շտաբային և գումարտակային մարտավարական զորավարժությունների վերլուծականները, համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրելով այն միտումների վրա, որոնք պետք է ամրակայել և առավել կատարելագործել, և այն ուղղությունների վրա, որոնք պահանջում են հետագա` առավել համակարգված մոտեցումներ և ուշադրություն:

Վերջում ռազմական խորհրդի և կիսամյակի արդյունքները ամփոփող խոսք ասաց ՊԲ հրամանատարը:

Լևոն Մնացականյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում չնայած խոչընդոտող բազմաթիվ գործոնների առկայությանը, այդ թվում նաև ապրիլ ամսում հակառակորդի սանձազերծած նախահարձակ գործողություններին, ՊԲ-ը կատարել է պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ապահովել Արցախի հանրապետության անվտանգությունը:

Մեկնաբանություններ (1)

Հաը
Երբևիցե չկասկածելով հայոց բանակի բարձրաստիճան հրամանատարության բարձր պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության վրա, որպես ՀՕՊ համակարգի նախկին /խորհրդային շրջանի/ զին․ ծառայող ինձ թույլ եմ տալիս տալ մեկ խորհուրդ ։Պաշպանության բանակի ՀՕՊ բոլոր միջոց ները կամ առավել հնարավորը տեղափոխեցեք Արցախի ԲԲ բալանսի վրա։ Մեկնաբանությոըններն համարում եմ ավելորդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter