HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաշինյանը գործընթացը կառավարելու ղեկը փոխանցեց Ալեք Ենիգոմշյանին

Խորենացի փողոցում այսօր տեղի ունեցած ելույթներից հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռեր» խմբի սկսած գործընթացը այլևս չի կառավարելու և իր լիազորությունները փոխանցեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին և նախաձեռնող խմբին։ Փաշինյանը պարզաբանեց, որ երեկվանից մեղադրանքներ են հնչում իր հասցեին, թե Խորենացի փողոցում զբաղված է անձնական և կուսակացական PR-ով և սեփականացրել է գործընթացը, այդ իսկ պատճառով այսուհետ Փաշինյանը և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները այնտեղ կժամանեն որպես հավաքի մասնակիցներ։

«Ինչ որոշում էլ կայացնի ժողովուրդը, ես էդ որոշումը ի կատար եմ ածելու մի պայմանով, որ էդ որոշումը լինի հստակ, աներկբա, կասկածի տեղիք չտվող։ Այո, ես ասում եմ՝ 700 հազար մարդ դուրս եկավ փողոց՝ Երևանում, ՀՀ մարզերում, ապա Սերժ Սարգսյանը տարբերակ չունի չհեռանալու։ Ես ասում եմ՝ ՀՀ քաղաքացիներ, ես ո՞վ եմ որ ձեր փոխարեն որոշեմ՝ Սերժ Սարգսյանը պիտի գնա՞, թե՞ մնա, ես ո՞վ եմ․ դուք եք էս երկում իշխանությունը, դուք եք էս երկրում տերը, և ինչ էլ որոշեք, ես ձեր որոշմանը հարգանքով կվերաբերեմ, անհրաժեշտության դեպքում ի կատար կածեմ։ Եթե դուք ուզում եք ապրել Սաշիկի 50 %-ի, Հովիկ Աբրահամյանի թալանի, Գագիկ Խաչատրյանի թալանի, քաղաքական բեսպրեդելի պայմաններում, եթե դուք ուզում եք ապրել այնտեղ, ես ձեզ ոչնչով չեմ կարող օգնել։ Բայց եթե դուք ուզում եք ապրել ազատ և երջանիկ Հայաստանում, ես ձեր ծառան եմ, մենք միասին կհաղթենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ալեք Ենիգոմշյանը Փաշինյանին դիմեց, որ չի կարող նրան արգելել հայտարարել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանում միակ ընդդիմութունն է, սակայն նշեց, որ «Սասնա ծռեր»-ի գործողության հետևանքով ստեղծված այս հարթակը չի կարելի նման նպատակներով օգտագործել։ Ենիգոմշյանը հայտարարեց, որ առաջարկել է Նիկոլ Փաշինյանին՝ միանալա նախաձեռնող խմբի անդամներին և միասին համակարգել այս գործընթացը, սակայն Փաշինյանը մերժել է և հարթակից կրկին, հրապարակայնորեն նրան հրավիրեց միանալ իրենց։ Ենիգոմշյանի այս հայտարարությունից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Միացում», «Նիկոլ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter