HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12 ձերբակալվածներ ազատ արձակվեցին

Փաստաբան Հայարփի Սարգսյանը երեկ այցելել է Հրազդանի ՁՊՎ (ձերբակալված անձանց պահման վայր) և  հաղորդում է, որ երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում,  ՁՊՎ-ից բաց են թողվել բոլոր՝ մոտ 12 ձերբակալվածներ։ Ձերբակալվածները հուլիսի 21-ի առավոտյան ժամը 04:50-ին Խորենացի փողոցից բերման էին ենթարկվել, նույն օրը երեկոյան ձերբակալվել և 23.07.2016թ. ժամը 23:30-00:00 սահմաններում բաց թողնվել։ Փաստաբանը այժմ պետք է դիմում գրի, որպեսզի, ի սկզբանե, իր վստահորդներից առգրավված իրերը՝ անձնագիր, հեռախոս, պայուսակ, այլ իրեր, վերադարձվեն։

Սարգսյանը հանդիպել է միայն իր երկու վստահորդներին՝ Նարեկ Չիլինգարյանին ու Արթուր Շարոյանին և նրանց մարմնին բռնության հետքեր չեն եղել։ Մնացած ձերբակալվածներից տեղեկություն չկա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter