HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական մեքենա են այրել ի նշան բողոքի

 «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ Խորենացի փողոցում իր ելույթում հայտնեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին սննդով չեն ապահովում եւ նրանք ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական մեքենա են այրել ի նշան բողոքի։ «22 ժամ է, որ տղաները սնունդ չեն ստացել, կապը չափազանց թույլ է իրենց հետ, և գումարած դրան մի շատ կարևոր, էական փաստ: Այնտեղ կա վիրավոր, և երեկ, ժամը 24-ից սկսած բժիշկ չի մոտնեում, սա իրականությունն է, որ տիրում է այսօր մեզնից մի քիչ հեռավորության վրա»,- ասել է Ալեք Ենիգոմշյանը։

«Այո, մեքենան հրդեհել ենք, ոստիկանության դիրքերից 15 մետրի վրա: Մեր տարածքում գտնվող մեքենա էր, տարանք կանգնեցրեցինք իրենց դիրքերից 15 մետր հեռավորության վրա ու այրեցինք: Բացի այդ, անօդաչու թռչող սարք ենք վայր գցել: Շատ ճիշտ ենք արել, որովհետև իրենք մեզ զրկել են կապից, սնունդից, լույսից: Այդ պատճառով էլ մենք պատասխան քայլ ձեռնարկեցինք՝ որպես ակցիա»,- Lragir.am-ին ասել է խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter