HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

34 ժամ է՝ «Սասնա ծռեր» խմբին զրկել են էլեկտրական հոսանքից, սննդից և բժշկական ծառայությունից, գիշերվանից՝ նաև հեռախոսակապից

34 ժամ է՝ «Սասնա ծռեր» խմբին զրկել են էլեկտրական հոսանքից, սննդից և բժշկական ծառայությունից, գիշերվանից սկսած նաև՝ հեռախոսակապից: Այս մասին րոպեներ առաջ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը՝ Խորենացի փողոցում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում:

Սա, Ալեք Ենիգոմշյանի խոսքով, իշխանությունների կողմից սրացման տանելու քայլեր են: Ենիգոմշյանը նշեց, որ մի կողմից վարչախումբը հայտարում է իրավիճակը չսրելու մասին, սակայն մյուս կողմից իշխանությունները սրացման քայլերի են գնում:

Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ երեկ գիշերվանից վարչախումբը գնում է սրացման նաև անվտանգության առումով. փորձ է արվել մոտենալ ՊՊԾ գնդի տարածքին և քանդել պատը: Այս փաստը հաստատել են նաև շրջանի բնակիչները: Բացի դրանից, ցածր բարձրության վրա ուղղաթիռ  է թռչել ՊՊԾ գնդի տարածքի վրայից:

«Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները հակված չեն հանգիստ մթնոլորտում շարունակել բանակցությունները տղաների հետ»,-հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter