HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարերկրացի աշխատողի համար այսուհետ անհրաժեշտ է թույլտվություն ստանալ

Այսուհետ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներ աշխատանքի ընդունելու համար գործատուները պետք է հատուկ թույլտվություն ունենան: Այն գործատուները, ովքեր օտարերկրացի աշխատողներ են ընդունել նախքան 2016թ. հունիսի 4-ը, պետք է 2016թ. հունիսի 4-ից հետո՝ 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները ներկայացնեն Զբաղվածության պետական գործակալություն՝ հաշվառման: Այս մասին տեղեկացնում է ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը:

Այս տարվա հունիսի 4-ից ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ սահմանվել է ընթացակարգը, որով գործատուները դիմում և ստանում են օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու թույլտվություն:

Կարգի համաձայն' գործատուն ամենից առաջ դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալություն՝ ակնկալելով համալրել առկա թափուր աշխատատեղը Գործակալությունում գրանցված աշխատանք փնտրող ՀՀ քաղաքացիների միջոցով:

Համապատասխան թեկնածուի բացակայության կամ գրանցված քաղաքացիների' սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում միայն գործատուն իրավունք է  ստանում դիմել Գործակալությանը' կոնկրետ օտարերկրացու համար կոնկրետ աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով:

Գործակալության պետի կողմից թույլտվություն ստանալուց հետո գործատուն տեղեկացնում է այդ մասին տվյալ օտարերկրացուն՝ ՀՀ ժամանելու և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ ոստիկանություն ներկայացնելու համար:

Աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո' մեկամսյա ժամկետում, գործատուն օտարերկրացի քաղաքացու հետ կնքում է աշխատանքային պայմանգիր՝ պարտավորվելով թույլտվությամբ սահմանված ժամկետում ապահովել նրան համապատասխան աշխատանքով:

Ուշադրություն' մինչև 2016թ.հունիսի 4-ը ՀՀ-ում աշխատող և Օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների գործատուները 2016թ. հունիսի 4-ից հետո՝ 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները պետք է ներկայացնեն Զբաղվածության պետական գործակալություն՝ հաշվառման:

Կարգի վերաբերյալ մանրամասնկարելի է տեղեկանալ սոցիալական ոլորտի 114 անվճարթեժ գծի և www.epension.am սոցիալական պորտալի «Առցանցխորհրդատուի» միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter