HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ վնաս է հասցվել շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1,33 մլն դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 0.95 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350,0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 753,75հզ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 108,75 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Արարատի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200,0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել  90,0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 30,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 525,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

 Կազմվել է վարչական տուգանքի  9 որոշում՝ 450,0հազ. դրամով, որից.

Երևանի  և Արմավիրի տարածքային բաժինների կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50,0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100,0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100,0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400,0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 190,0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործի քննության արդյունքում կայացվել է 300,0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 175,0.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15,0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130,0hազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 3,0hազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Արմավիրի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար /խեցգետնի ապօրինի որս/ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:    

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0,83մլն.դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter