HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կապանում երեկոյան հավաք-քննարկումներ են տեղի ունենում

Արդեն չորս օր է՝ երեկոյան 20։00-ին շուրջ 4 տասնյակ կապանցիներ հանրային քննարկում-հավաք են իրականացնում Կապանի քաղաքապետարանի հարակից զբոսայգում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։ Հավաքվածները քննարկում են տեղի ունեցած իրադարձությունները, քաղաքացիներին իրազեկում գործընթացի զարգացման մասին։  Հավաքի կազմակերպիչներից Արմեն Փարսադանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կապանցիները մտահոգված են այս իրադարձություններով և հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաները հայրենիքի անմնացորդ նվիրյալներ են, ուստի իրականությունը խեղաթյուրելու փորձերը համարում են անհեռանկարային, և որ ՀՀ-ում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, իշխանությունը չունի հասարակության վստահությունը՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ոլորոտներում։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կապանցիները միանում են «Սասնա ծռեր» զինված խմբի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին՝ կոչ անելով ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող նոր իշխանություն։ Արմենը, շփվելով հավաքված կապանցիների հետ, փաստում է, որ կան կապանցիներ, ովքեր դեմ են զինված պայքարարի այս տարբերակին, սակայն «Սասնա ծռեր»-ի տղաներին աջակցողներն առավել մեծ թիվ են կազմում․ «Մեր աջակցությունն ենք հայտնում «Սասնա ծռեր» խմբին և սթափության կոչ անում ոստիկանությանը՝ խուսափելու համար հարձակումից և արյունահեղությունից»,- նշում է Փարսադանյանը։

Մի խումբ կապանցիներ օրեր առաջ հանդիպել են նաև Կապանի ոստիկանապետ Արայիկ Դավթյանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները: Նրանք խնդրել են ոստիկանապետին հաղորդել ղեկավարությանը, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը Սերժ Սարգսյանի հրաժարականն է։ Ոստիկանապետը կապանցիներին սթափության կոչեր է արել, որին ի պատասխան, կապանցիները հայտնել են՝ իրենց քայլերը օրենքի շրջանակում  է լինելու։

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին կապանյան լրատվամիջոցները օր ու գիշեր գրում էին: Բայց՝ «Սասնա ծռեր» ակցիայի մասին ո՛չ մի խոսք: Սա ևս մեկ անգամ ապացուցում է,որ Կապանում անկախ լրատվամիջոցներ ու անկախ ժուռնալիզմ չկա:
lusva
Խեղճը քանի ու մեկ գնաց-եկավ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter