HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում տեղի է ունեցել կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի հիմնախնդիրներին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը:

2016 թ. հուլիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ նախապատրաստել հանրակրթության հիմնախնդիրների և բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների թեմայով խորհրդակցություններ և դրանցից բխող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկներ:

Վարչապետին զեկուցվել է, որ մասնագիտական քննարկումների և առաջարկների հիման վրա մշակվել է կրթության որակի, արդյունավետության բարձրացման և հասանելիության ապահովման վերաբերյալ համալիր փոփոխությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ներկայացված առաջարկությունները:
Ամփոփելով կառավարության ղեկավարը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են, պետք է ստեղծել մատչելի ու մրցունակ կրթական ծրագրեր և ըստ անհրաժեշտության վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter