HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շևրոլե» ավտոբուսը

Ոստիկանությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շևրոլե» ավտոբուսը:

«Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶել»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter