HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զ. Փոստանջյան. «Ես պետք է ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցեմ»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է բարձրաստիճան պաշտոնյաներին` այսօր ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցելու խնդրանքով: Դիմումը` ստորև:

«ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Դիմում

Այսօր` 2016թ. հուլիսի 26-ին առավոտյան ժամը 9.00-ին, ես պետք է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ներսում գտնվող ապստամբած քաղաքացիների համար սնունդ փոխանցեմ: Ուստի խնդրում եմ ապահովել նման հնարավորություն:

Հարգանոք՝

Զարուհի Փոստանջյան

ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր` Արթուր Սարգսյան անուն-ազգանունով մի քաղաքացի առավոտյան իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Հաղորդագրության համաձայն` Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: 

Մեկնաբանություններ (2)

Գևորգ
Կեցցե քաջ հայորդին, շնորհակալ ենք
Արմենակ Եղիայեան
Ինչպէ՞ս կ'ըլլայ, որ ոստիկանութիւնը «ամէն կողմէ կրակ կը տեղացնէ», բայց եւ այնպէս սնունդ կրող ինքնաշարժին ոչինչ կը պատահի: Իշու գլուխնե՞ր էին այս ոստիկանները, թէ՞ պարզապէս խնայած էին անոնք սնունդ կրողի անձին ու գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter