HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում Գեղարքունիքի մարզում. ձերբակալվել է երկու անձ

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, 2 անձ ձերբակալվել է:

Հուլիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, ահազանգ է ստացվել, որ Ճամբարակում գործող առևտրի սրահից կատարվել է ոսկյա զարդերի հափշտակություն։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 23-ի առավոտյան 2 երիտասարդ մուտք են գործել Ճամբարակ քաղաքում գտնվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առևտրի կենտրոն, որտեղ դանակի գործադրմամբ սպառնացել են վտանգավոր բռնություն գործադրել վաճառողուհու կյանքի նկատմամբ։ Երիտասարդներից մեկը փակել է վաճառողուհու բերանը, իսկ մյուսը առևտրի կենտրոնի սրահի ցուցափեղկից հափշտակել ոսկյա զարդերը ու դիմել փախուստի։ 

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը եւ ձերբակալվել ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter