HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի սահմանին նկատվել են անօդաչու թռչող սարքեր

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց:

Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և համապատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,,- գրված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter