HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբանները տեսակցել են Աշոտ Պետրոսյանին

Փաստաբաններ Հայարփի Սարգսյանն ու Արայիկ Պապիկյանը քիչ առաջ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են «Սասնա ծռեր» խմբի անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանին։ Սարգսյանի փոխանցմամբ՝ Աշոտ Պետորսյանը ունի երկու ոտքերի հրազենային վիրավորում, ի վիճակի է խոսել, բայց և չի կարողացել փաստաբաններին լրացուցիչ մանրամասներ կամ որևէ տեղեկություն հաղորդել, քանի որ նրանք քննիչի ուղեկցությամբ են հանդիպել Պետրոսյանին։

Աշոտ Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով, որն է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Հայարփի Սարգսյանն ու Արայիկ Պապիկյանը որպես Աշոտ Պետրոսյանի պաշտպաններ քիչ առաջ են ներգրավվել գործում, այնինչ Սարգսյանը դեռևս երեկ՝ 12։00-ից, ներկայացել է որպես Պետրոսյանի փաստաբան, նկարչի որդու հետ հարցազրույց տվել լրատվամիջոցներին։

«Փաստաբաներին երեկ չթույլատրեցին տեսակցել Պետրոսյանին, այնինչ այդ ընթացքում՝ 18։00-ի սահմաններում դատարանում, կալանքի հարցն է քննվել և Պետրոսյանին հանրային պաշտպան է տրամադրվել առանց հարազատների իմացության, գաղտնի կերպով։ Աշոտ Պետրոսյանը տեղյակ չէր, որ իր նկատմամբ երկամսյա կալանք է նշանակվել, քանի որ անգամ կապ չի ունեցել հարազատների հետ, իսկ հանրային պաշտպան Մերի Ալավերդյանը Պետրոսյանին չի տեղեկացրել դատարանի՝ երկամսյա կալանքի որոշման մասին, ինչը, տվյալ դեպքում, իր պարտականությունն էր։ Քանի որ Պետրոսյանը տեղյակ չէ, որ իր նկատամամբ կալանք է կիրառվել, ուստի չէր կարող գտնվել դատապարտյալների հիվանադանոցում։ Այսինքն՝ անձի վերաբերյալ քննություն է իրականացվել, կանաքի որոշում է կայացվել, բայց մինչ այս պահը նա տեղյակ չէր գործընթացներից»,- նշում է Սարգսյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter