HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կառավարությունը պատրաստ է վճարել Զալյանին, Սերոբյանին ու Սարգսյանին

Կառավարությունը կկատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մարտի 17-ի վճռի պահանջը՝ «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործի շրջանակներում նրանց վճարելով 50 հազար եվրոյին համարժեք դրամ: Հարցը ներառված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում:

Խոսքը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ուժերի նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի՝ ազատությունից ապօրինի զրկված լինելու վերաբերյալ գանգատին:

«Մատաղիսի գործ» անվանված դատական գործընթացը սկսվել է 2004 թվականից:  Զալյանին, Սարգսյանին եւ Սերոբյանին երկու զինծառայակիցներին սպանելու մեղադրանք է առաջադրվել: Նրանց նկատմամբ, իրենց պնդմամբ, խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով իրավապահների կողմից ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք:

2005 թվականին Զալյանին, Սարգսյանին եւ Սերոբյանին դատապարտել էին 15 տարվա ազատազրկման, իսկ 2006 թվականին Վերաքննիչ դատարանի վճռով՝ ցմահ ազատազրկման: 2012 թվականի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանի որոշմամբ նախկին զինծառայողները ազատ են արձակվել, իսկ ավելի ուշ՝ արդարացվել:

ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ վերը նշված քաղաքացիների դիմումատուների նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները իրականացրել են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ ընթացակարգային խախտումներ: Դատարանը գտել է, որ Արայիկ Զալյանի նկատմամբ խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը, երբ նրան ազատազրկել են 2004 թվականին:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի սեպտեմբերի 17-ն էր:

Գումարը կառավարությունը քաղաքացիներին կհանձնի արդարադատության նախարարության միջոցով:

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter