HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաղաքացիական պայմանագիրը» հանդես է եկել հայտարարությամբ

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Կուսակցությունը մտահոգված լինելով ՀՀ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Պահակապարեկային ծառայության գնդի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներով, խստորեն դատապարտում է հուլիսի 26-ին ՀՀ իշխանությունների ձեռնարկած ուժային գործողությունները, որոնց հետեւանքով ծանր վիրավորում են ստացել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Գեւորգ Իրիցյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդի Արամ Մանուկյանը եւ իրավապահ մարմինների մեկ աշխատակից:

«Նման գործողությունները խորացնում են երկրում առկա թշնամության եւ անվստահության մթնոլորտը: ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված բոլոր անձինք եւ ուժերը պետք է զերծ մնան թշնամության մթնոլորտը խորացնող հայտարարություններից եւ գործողություններից:

Կուսակցությունն ակնկալում է, որ Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների բովանդակությունը կբացահայտվի հանրության համար եւ անընդունելի է համարում պետականության համար լրջագույն վտանգներ պարունակող իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ բանակցությունների բովանդակության չհանրայնացման պրակտիկան:

ՔՊ-ն վերահաստատում է իր հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը եւ շարունակում է համոզված մնալ, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակը չունի ուժային լուծում եւ պետք է հանգուցալուծվի քաղաքական ճանապարհով:

Կուսակցությունը վստահ է, որ երկրում հաստատված վստահության ճգնաժամի միակ ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռացումն է իշխանությունից՝ ժողովրդի քաղաքական կամարտահայտման միջոցով»,-ասվում է ՔՊ հայտարարությունում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter