HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արմենակ Կյուրեղյան. «Գոռում էին` եկեք, վիրավոր կա, խնդրում ենք, եկեք, տարեք»

Արեգ Կյուրեղյանը առավոտյան զրուցել է հոր` Արմենակ Կյուրեղյանի հետ, և ներկայացրել այս գիշեր տեղի ունեցած հրաձգության մանրամասները:

Արեգը պատմել է, որ Պավլիկ Մանուկյանը փորձել է բանակցել ոստիկանության հետ, որպեսզի խմբի վիրավոր անդամին բժշկական օգնություն ցուցաբերեն, սակայն ոստիկանները ծանր գնդացրից կրակ են արձակել Պավլիկ Մանուկյանի ուղղությամբ: Պավլիկի որդին` Արամ Մանուկյանը, տեսնելով հոր վրա արձակված կրակը, վազել է օգնության, սակայն հրաձգության ժամանակ նա ևս ծանր վիրավորում է ստացել: Գևորգ Եղիազարյանը և «Սասնա ծռեր»-ի ևս մեկ անդամ, ում անունը Կյուրեղյանը չի հիշում, Պավլիկ և Արամ Մանուկյաններին վիրավոր վիճակում տեսնելով, փորձել են պատգարակ հասցնել, սակայն նրանց ձերբակալել են: Կյուրեղյանը ապատեղեկատվություն է համարում այն լուրը, թե «Սասան ծռեր»-ի երկու անդամները հանձնվել են: 

Կյուրեղյանը ապատեղեկատվություն է համարում նաև այն, թե տղաները հրաժարվել են բժշկական օգնությունից: «Երեկ, երբ լուր ստացանք հրաձգության մասին, անմիջապես գնացինք Սարի թաղ: Անձամբ եմ լսել, թե ինչպես էին տղաները օգնություն խնդրում: Գոռում էին` եկեք, վիրավոր կա, խնդրում ենք, եկեք, տարեք: Այնուհետ կարդում եմ, թե տղաները թույլ չեն տալիս բժիշկներին օգնություն ցուցաբերել իրենց վիրավոր անդամներին»,- նշեց Արմենակ Կյուրեղյանը:

Կյուրեղյանը իրավիճակը սրելու միտում է նկատում: Կարծում է` ոստիկանների և ժողովրդի միջև ստեղծված նման բևեռացումը ամեն վայրկյան կարող է շատ մեծ բախման և մեծաքանակ զոհերի պատճառ դառնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter