HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավապաշտպան ցանցը ահազանգում է, որ անհայտ է Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրը

Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը ահազանգում է, որ ցանցի անդամ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հուլիսի 27-ի լույս գիշերը ժամը 3-ի սահմաններում բերման է ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցների (կարմիր բերետների) կողմից։ Թեև ոստիկանությունը լուր է տարածել, թե առավոտյան 6։30-ին ազատ է արձակվել՝ նրա գտնվելու վայրի մասին այժմ ո՛չ գործընկերները և ո՛չ էլ հարազատները լուր չունեն։

«ՀՌՀ Երևանը հայտնում է, որ բացի Լևոն Բարսեղյանից, հուլիսի 26-ի ուշ գիշերը և 27-ի լույս գիշերը Խորենացի, Տիգրան Մեծ փողոցներից և շրջակավայրերից տասնյակ քաղաքացիներեն են բերման ենթարկվել, ինչպես նաև որոշ դեպքերում առևանգվել քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից։ Քաղաքացիներին առևանգելիս նկատվել են առանց պետհամարանիշների տաքսիների գործածում, որոնք կայանված են եղել Խորենացի փողոցի վրա և շրջակայքում (տեսե՛ք կից լուսանկարը)։ Հայտնի են սեփական բնակարաններից բերման ենթարկվածների մասին դեպքեր։

ՀՌՀ Երևանը հայտարարում է, որ քաղաքացիներին առանց զգուշացման և իրավական հիմնավորման բերման ենթարկումը ապօրինի է, և որ հուլիսի 17-ից սկսված ոստիկանության ուժերի ապօրինի գործողությունները խաղաղ քաղաքացիների և քաղաքական ակտիվիստների նկատմամբ շարունակվում են։

ՀՌՀ Երևանը վերահաստատում է, որ ոստիկանության ապօրինի, մարդու իրավունքները և ազատությունները հիմնովին ոտնահարող պահվածքը չի կարող արդարացվել որևէ քաղաքական հանգամանքով:

Բոլոր քաղաքացիները, ովքեր տուժել են ոստիկանության կամայականություններից իրավապաշտպանական աջակցության համար կարող են դիմել ՀՌՀ Երևանի անդամ կազմակերոպություններին հետևյալ հեռախոսահամարներով՝

Հելսինկյան ասոցիացիա՝ 010 53 19 72; 093 41 71 13; 099 41 71 13

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 0322 42268 0322 72268 094 042268 077 342268 010 536172 08000 12 11»,- գրված է իրավապաշտպան ցանցի հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Լևոն Բարսեղյանը գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter