HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել ևս 6 քաղաքացիների

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ հուլիսի 20-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Քննիչը որոշումներ է կայացրել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել դատարան, որոնք բավարարվել են։

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 20-ին մի խումբ ցուցարարների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:

Նախնական քննության տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բժշկական օգնություն ստանալու համար բուժհաստատություն է դիմել  62 անձ, որոնցից  37-ը՝ ոստիկան, 25-ը՝ քաղաքացիական անձ։

Այսպիսով՝ հուլիսի 27-ի դրությամբ, տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 12 անձի:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար»,- գրված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter