HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիներին բերման են ենթարկում ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով. ոստիկանություն

Խորենացի փողոցում գտնվող քաղաքացիներին ոստիկանները բերման են ենթարկում ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Վարչությունից հայտնեցին, որ քաղաքացիները տարվում են ոստիկանության բաժիններ, որտեղ պետք է արձանագրել, թե արդյոք նրանք զենք-զինամթերք են պահում:

Այս պահին ոստիկանության լրատվության վարչությունը չունի տեղեկություն, թե ապօրինի զենք կրելու կասկածանքով քանի քաղաքացի է տարվել ոստիկանության բաժիններ: Լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերում ու լուսանկարներում երևում է, որ բերման են ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` պահանջելով «սեղմ ժամկետում» հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, քանի որ «Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter