HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդանավակայանում պայթուցիկի առկայության մասին տեղեկությունը հերքվեց

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում առկա է պայթուցիկ:

«Հետք»-ի ֆոտոլրագրողը օդանավակայանից հայտնում է, որ իրավիճակը լարված չէ, օդանավակայանը շարունակում է գործել: Տարածքում գտնվում են ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողներ, որոնք, սակայն, հրաժարվել են պարզաբանումներ տալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ խմբագրությունը տեղեկություն էր ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկի առկայության մասին լուրերի պատճառով տարհանվել էին օդանավակայանում գտնվողները: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ նման ահազանգ չեն ստացել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել էին, որ տեղեկությունը ստուգվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter