Շաբաթ, 22 սեպտեմբերի

Լևոն Բարսեղյանը գտնվում է ՁՊՎ-ում, այլ ոչ հիվանդանոցում



Գյումրու «Ասպարզեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այս պահին գտնվում է Էրեբունու ձերբակալվածների պահման վայրում: Լ. Բարսեղյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ  իրականությանը չեն համապատասխանում շրջանառվող լուրերը, թե Լևոն Բարսեղյանը գտնվում է հիվանդանոցում: Փաստաբանի խոսքերով՝ ընդամենը գնացել են դատաբժշկական փորձաքննության և հետ եկել ՁՊՎ:

«Որպեսզի վստահ լինեինք, որ բերման ենթարկելու ժամանակ որևէ վնասվածք, խնդիր չունի, քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Ընդամենը ծնկների հատվածից էր բողոքում»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:

Փաստաբանն ասաց, որ ցերեկը Լևոն Բարսեղյանն իրեն վատ է զգացել, շտապօգնություն են կանչել, տրամադրվել է օգնություն և հիմա ամեն ինչ կարգին է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ