HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 7 ամպ

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է տվյալներ` հուլիսի 27-ին հանրապետության տարբեր մարզերում հակակարկտային կայանքների գործունեության վերաբերյալ. 

«Հուլիսի 27-ին` ժամը 23.08-ից մինչև ժամը 23.32-ը, Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Բագարան համայնքների հակակարկտային 13 կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2724 կրակոց:

***

Հուլիսի 27-ին` ժամը 23.29-ից մինչև ժամը 23.52-ը, Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի, Լուսակն և Ներքին Սասնաշեն համայնքների հակակարկտային 7 կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 535 կրակոց:

***

Հուլիսի 27-ին, ժամը 23.08-ից ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային կայանքից Արմավիրի մարզում կատարվում է ներգործություն

***

Հուլիսի 27-ին, ժամը 22.25-ից մինչև ժամը 22.40-ը ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Շիրակի մարզի Հայկավան և Ողջի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 480 կրակոց:

***

Հուլիսի 27-ին` ժամը 19.59-ից մինչև ժամը 20.35-ը, հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 21 կայանքներից Արագածոտնի մարզի Ձորափ, ՈՒջան, Ագարակ, Փարպի, Կարբի, օհանավան և Արտաշավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կարգի 1 ամպ, կատարվել է 1616 կրակոց:

***

Հուլիսի 27-ին` ժամը 18.00-ից մինչև ժամը 19.25-ը, հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 21 կայանքներից Շիրակի մարզի Աղին, Բայանդուր,Հայկավան, Հացիկ, Ղարիբջանյան, Մայիսյան, Մայիսյան տրիո, Ողջի, Քեթի և Մեղրաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կարգի 1 ամպ, երկրորդ կարգի 1 ամպ և երրորդ կարգի 1 ամպ կատարվել է 3351 կրակոց»: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter