HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում բացահայտվել են չարաշահումներ. կատարվում է նախաքննություն

Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Մասնավորապես՝ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացված ստուգումների ժամանակ համադրվել են սննդամթերքի զանգվածները սննդի մատյանում առկա տվյալների հետ, որի արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ՝ սննդի ավելցուկ և պակասորդ:

Բացի այդ, ստուգվել են նաև հիշյալ հիմնարկի տնտեսական ապրանքների տեսակային և քանակական առկայությունը, որի արդյունքում ևս ի հայտ են եկել բազմաթիվ անհամապատասխանություններ:

Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter