HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը դատապարտում է եւ զգուշացնում իշխանություններին

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը հանդես է եկել իշխանությունների գործողությունները դատապարտող հայտարարությամբ:

Նշելով նախորդ օրերին ոստիկանության կողմից իրականացված տարբեր միջոցառումներ եւ գործողություններ, Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը նշում է, որ այս պահի դրությամբ ձերբակալված են Խորհրդի երեք անդամները, ովքեր, ըստ էության, պատանդ են, եւ որ իշխանությունները դա արել են, որպեսզի կանխեն երկրի բռնապետական կարգերի դեմ ծավալվող քաղաքացիական շարժման ընդլայնումը:

«Վերջին երեք օրվա ընթացքում հանցավոր վարչախումբն իր գործողություններով տապալեց «Սասնա ծռեր» ապստամբ խմբի հետ բանակցությունները և փորձ արեց չեզոքացնել ապստամբների և հանրության միջև կամուրջը:

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը դատապարտում է հանցավոր վարչախմբի քաղաքականությունը՝ ապստամբների դեմ բռնի ուժով, գործիչների դեմ ազատազրկմամբ և քաղաքացիների դեմ իրավունքների զանգվածային խախտմամբ տապալել Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարգավորելու բոլոր ջանքերը: Այդ գործելակերպը որդեգրելով՝ վարչախումբը դրդում է քաղաքացիներին համաժողովրդական ապստամբության՝ դրանից բխող հետագա ծանր հետևանքներով: Ձերբակալված գործիչների ժամ առաջ ազատումը վարչախմբի վերջին հնարավորությունն է՝ ցուցաբերել իր պատասխանատու վերաբերմունքը երկրում ձևավորվող համաժողովրդական ընդվզման նկատմամբ»,-նշված է Խորհրդի տարածած հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի/ՀԵՏՔ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter