HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավապաշտպանը պահանջում է ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին եւ մնացած բոլոր ձերբակալվածներին

«Իրավունքի եւ ազատության կենտրոն»-ի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հայտարարություն է տարածել հուլիսի 17-ից սկսած խաղաղ ցույցերի մասնակիցների ձերբակալությունների վերաբերյալ: Ստորեւ՝ հայտարարությունն ամբողջությամբ: 

«Հայաստանի իշխանությունները միշտ էլ ընդդիմադիր շարժումների ու իրենց քննադատների հետ փոխհարաբերություններում նախընտրել են ընդդիմադիրների նկատմամբ ուժի կիրառումը,հալածանքներն ու շինծու քրեական հետապնդումները։ Այս կերպ նրանք փորձել են լռեցնել իրենց ուղղված կամայական քննադատություն ու իրենց համար անցանկալի քաղաքական զարգացում։ Այդպես եղել է միշտ։ Բայց 2016թ․ հուլիսի 17-ից հետո, երբ Սասնա Ծռեր զինված խումբը գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, երկրում սկսվեց ոստիկանությանեւ հատուկ ծառայությունների կողմից սանձազերծված մի իսկական տեռոր։ Հայրուրավոր քաղաքացիներ առանց որեւէ հիմքի ու առանց բացատրության բերման ենթարկվեցին։Նրանցից շատերը ենթարկվել են նվաստացուցիչ վերաբերմունքի ու ծեծի։ Շատերի նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցվել։

Ի թիվս այլոց, հուլիսի 27-ին, բերման է ենթարկվելնաեւ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, իր քաղաքացիական հստակ դիրքորոշմամբ աչքի ընկնողԼևոն Բարսեղյանը, ում գրպանում հայտնաբերված ծալովի դանակը պատրվակ է հանդիսացել, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսեն ու նրան ձերբակալեն։
Իրավունքի եւ ազատության կենտրոնը դատապարտելով իշխանությունների կողմից սանձազերծված եւ օր-օրի ուժգնացող կամայականությունները՝ իշխանություններից պահանջում է․
- ազատ արձակել Լեւոն Բարսեղյանին
- ինչպես նաեւ հուլիսի 17-ից սկսած խաղաղ ցույցերի մասնակից մնացած բոլոր ձերբակալվածներին
- իշխանություն-ընդդիմության, իշխանություն-քաղաքացի փոխհարաբերությունները տեղափոխել օրենքի դաշտ։
Բոլոր անօրինականությունների ու կամայականությունների համար պատասխանատու են իշխանությունները»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter