HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունը «Սասնա ծռեր»-ի ադամներին կոչ է անում ազատ արձակել բուժքրոջը

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ արդեն ավելի քան 52 ժամ է, ինչ շտապ բուժօգնության երկու բժիշկը և բուժքույրը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում են։

«Երեկ նրանց ազատ արձակելու բազում կոչերին միացան նաև Երևանի մի շարք բժշկական կազմակերպությունների բժիշկներն ու բուժքույրերը՝ շեշտը դնելով հատկապես իրենց գործընկերուհու՝ բուժքույր Մալինա Մարգարյանին ազատելուն։
Դժվար է հասկանալ հայ տղամարդկանց այն քայլը, երբ իրենց կողքին ստիպողաբար պահում են կնոջը, այն էլ բուժքրոջ, ով, եթե չասենք իր առաքելությամբ, ապա գոնե մասնագիտության և աշխատանքի բերումով մշտապես աջակցություն ու բժշկական օգնություն է ցուցաբերել դրա անհրաժեշտությունն ունեցողներին։
ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ դատապարտում է զինյալ խմբի կողմից բուժաշխատողներին պատանդ վերցնելու ամբողջ աշխարհում անընդունելի համարվող քայլը, կոչ է անում հային վայել մոտեցում ցուցաբերել և առաջին հերթին ազատ արձակել բուժքրոջը։ Միաժամանակ, հորդորում ենք սառը տրամաբանությամբ ընդունել առանց որևէ նախապայմանի բոլոր բուժաշխատողներին ազատ արձակելու բազում հորդորները, կոչերն ու պահանջները։
Ողջ աշխարհում գրված ու չգրված օրենքներով չընկալվող այս գործողությունը բնավ պատիվ չի բերում ոչ ձեր արժանապատվությանը և ոչ էլ ձեր կողմից ներկայացվող գաղափարներին»,- ասվածա է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter