HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Թոքմաջյանը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր

Հուլիսի 29-ին հրավիրվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը' վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Արցախի հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նիստում ներկայացրել է համալսարանի ռազմավարական ծրագիրը առաջիկա տարիների համար: Անդրադառնալով կրթօջախի զարգացման հիմնական նպատակներին, խնդիրներին և դրանց իրականացման ուղղություններին՝ Հ. Թոքմաջյանը կարևորել է որակյալ ուսուցման ապահովման, հետազոտական աշխատանքի իրականացման, միջազգային ճանաչման, կրթական մեթոդների բազմակողմանիության և ազատականացման հարցերը: Ըստ նրա՝ շուրջ 400 ուսանող ունեցող համալսարանի հիմնական առաքելությունը միջազգային չափանիշներին համապատասխան և Արցախի տնտեսական պահանջները բավարարող մասնագետների պատրաստումն է:
Ծրագիրը հավանության արժանացնելուց հետո' խորհրդի անդամներն անցան օրակարգային երկրորդ՝ ռեկտորի ընտրության հարցին: Փակ գաղտնի քվեարկությամբ' 15 կողմ ձայնով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր է ընտրվել Հովհաննես Թոքմաջյանը: 
Իր խոսքում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետ Արայիկ Հարությունյանը մեծապես կարևորել է համալսարանի դերը Արցախի տնտեսության և կրթական համակարգի հետագա զարգացման գործում: Նա խորհուրդ է տվել կրթօջախի ղեկավարությանը չհրապուրվել ուսանողների քանակով, այլ ցանկացած ձեռնարկման հիմքում դնել որակը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստանալ ակնկալվող արդյունքը:
Նիստում հաստատվել է համալսարանի կառուցվածքը. այն կունենա երկու պրոռեկտոր և կգործի 8 ամբիոնով: Խոհրդի անդամների կողմից համալսարանի նախահաշիվն ընդունվել է ի գիտություն և հաստատվել հաստիքացուցակը: Տեղեկատվություն է հաղորդվել նաև պրոֆեսորադասախոսական կազմի ամսական բազային աշխատավարձի տեսակարար ցուցանիշների մասին: Խորհուրդը հաստատել է Երևան քաղաքում համալսարանի ներկայացուցչության կանոնադրությունը:
Նիստի ավարտին քննարկվել են նաև կրթօջախի հետագա գործունեության արդյունավետության հետ կապված այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter