HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի ևս երկու անդամներ

Վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի ևս երկու անդամներ: Այս մասին հայտնում է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` չհայտնելով վիրավորների անունները:

«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ա.Ահարոնյանը:

«Առավոտ»-ը գրում է, որ վիրավորվածներից մեկի անունը Արմեն Լամբարյան է:

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը հայտնում է, որ վիրավորվածները քիչ առաջ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Լրացում: Անահիտ Հայթայանը տեղեկացնում է, որ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված վիրավորներից մեկին, ով ստացել է ձախ ազդրի բեկորային վնասվածք, վիրահատում են։ Մյուս վիրավորվածի երկու ազդրի մանր բեկորային վերքերը մշակվել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter