HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը մոտ 2 մլն դրամի վարչական տուգանք է կայացրել

Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 25-29.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.9 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել 0.73 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի  9 որոշում՝ 900.0 հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 660.6 հզ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 700.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 612.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.6 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Արարատի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ.դրամի.

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:  

Հողերի պահպանության ոլորտ      

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0 հազ.դրամի.

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի  4 որոշում՝ 300.0 հազ.դրամի, որից.

Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: 

Ընդերքի պետական սեփականության իրավունքի խախտման համար՝

Կազմվել է վարչական տուգանքի  որոշում՝  50.0 հազ.դրամի.

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է մեկ դեպք, կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը՝

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0 հազ.դրամի.

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար /ապօրինի կառուցված քարե շինություն/  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը՝

Կազմվել է վարչական տուգանքի որոշում՝  50.0 հազ.դրամի և հաշվարկվել է 9.4 հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս.

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար /109 գլուխ խոշ. եղջ. անասունների ապօրինի արածեցում/  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 9.4 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 60.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 3.0 հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի խեցգետնի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ առգրավված 2.5 կգ խեցգետինը կենդանի վիճակով բաց է թողնվել ջրամբար:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար /խեցգետնի ապօրինի որս/ 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter