HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողները նախաձեռնում են այցելություն դատապարտյալների հիվանդանոց

ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին

մի խումբ լրագրողներից

Պատճենը` ՄԻ պաշտպան Արման Թաթոյանին

Հարգելի պարոն Ա. Օսիկյան

Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ Արամ Մանուկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է անտանելի պայմաններում` զուրկ սանիտարահիգիենիկ տարրական պայմաններից, նոր վիրահատված անձի համար սահմանված սննդակարգից, բժշկական մշտական, պատշաճ հսկողությունից:

Ինեսսա Պետրոսյանը կոչ արեց լրագրողներին տեսանկարահանել ու հարությանը ցույց տալ այն պայմանները, որտեղ գտնվում է Արամ Մանուկյանը, որը երկու օր առաջ է վիրահատվել «Էրեբունի» ԲԿ-ում, գտնվել վերակենդանացման բաժանմունքում, ապա խափանման միջոց կալանքն ընտրելուց հետո տեղափոխվել  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մեկուսարան:

Հարգելի պարոն Օսիկյան, 

Լսելով Պավել ու Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանի կոչը` ուղղված մեզ` լրագրողներիս (29.07.2016-ին կայացած ասուլիսի ժամանակ) դիմում ենք Ձեզ, որպեսզի առաջիկա օրերին, օրինակ` գալիք շաբաթվա սկզբին, ապահովեք մեր մուտքը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մեկուսարան` կալանավորներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի պահման պայմանները նկարահանելու նպատակով: 

Հարգելի պարոն Թաթոյան

Խնդրում ենք նաև Ձեր ներկայությունը լրագրողների մեր խմբի այցելությանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ (կամ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների), ինչպես նաև ցանկանում ենք, որ ներկա լինեն Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի փաստաբանները:

Հ.Գ. Այն լրագրողները, որոնք ցանկանում են միանալ այս նախաձեռնությանը, կարող են արձագանքել` գրելով առաջարկի տակ արդեն իսկ ստորագրած լրագրողներին կամ լրատվամիջոցներին

Կանխավ շնորհակալություն

Հարգանքով`

«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Տաթեւ Խաչատրյան

«Արարատնյուզ» կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյան

«Ազատություն» TV լրագրող Նարինե Ղալեչյան

«Ազատություն» TV լրագրող Նաիրա Բուլղադարյան

«Արարատնյուզ» կայքի լրագրող Շողեր Գալստյան

«Առավոտ» թերթի լրագրող Նելլի Բաբայան

«Հետք» կայքի լրագրող Զարուհի Մեջլումյան

«Հետք» կայքի լրագրող Հրանտ Գալստյան

«Լրագիր» կայքի լրագրող Ռոզա Հովհաննիսյան

«Շանթ» ՀԸ լրագրող Արփի Սուքիասյան

«Շանթ» ՀԸ օպերատոր Սեյրան Վանցյան

«Հ2» ՀԸ լրագրող Արամ Գրիգորյան

«Հ2» ՀԸ օպերատոր Վարդան Գրիգորյան

News.am կայքի լրագրող Գայանե Սարիբեկյան

«Ա1+» կայքի լրագրող Սուսաննա Պողոսյան

Armlur.am կայքի լրագրող Լիլիթ Շաբոյան

Armlur.am կայքի օպերատոր Հովսեփ Հովսեփյան

«Ռադիո Վան» ՌԿ լրագրող Լիանա Մարգարյան

«Ռադիո Վան» ՌԿ լրագրող Մարինա Գալոյան

«ՍիվիլՆեթ» TV լրագրող Սեդա Գրիգորյան

«ՍիվիլՆեթ» TV լրագրող Արփի Մախսուդյան

Մեկնաբանություններ (1)

«4Պլյուս » Վավերագրական լուսանկարչության կենտրոն
«4Պլյուս » Վավերագրական լուսանկարչության կենտրոնի ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյան «4Պլյուս » Վավերագրական լուսանկարչության կենտրոնի ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter