HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էներգետիկայի նախարարը Իրանում ներկայացրել է հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային հնարավորությունները

Հուլիսի 25-27-ը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հրավերով, Թեհրանում էր գտնվում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը, որի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին հայ-իրանական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով տնտեսական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների, Իրան-ԵՏՄ համագործակցության շրջանակներում Հայաստանի դերակատարության, Հայաստան-Իրան տնտեսական կապերի առավել ամրապնդման և բազմաթիվ այլ հարցեր:

Նախարար Յոլյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային հնարավորությունները։

ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին էներգետիկ ոլորտում հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցները համակարծիք էին էներգտիկ բնագավառում համագործակցության ընդլայնման առումով։ Այս համատեքստում շեշտվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:

Նախարար Յոլյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց «MAPNA» արդյունաբերական խմբի ձեռնարկություններ և ծանոթացավ ընկերության արտադրական և գիտահետազոտական հնարավորություններին:

Թեհրանում Լևոն Յոլյանն այցելեց «Արարատ» մարզավան, ուր հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter