HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մինչ օրս նրա արյունոտ անկողինը չի փոխվել». Հովհաննես Հարությունյանի պաշտպան

«Սասնա Ծռեր» խմբի անդամներից Հովհանես Հարությունյանի պաշտպանները այսօր բողոք են ներկայացրել արդարադատության և առողջապահության նախարարներին, Մարդու իրավունքների պաշտպանին, քրեակատարողական վարչության պետին:

Բողոքի պահանջը մեկն է՝ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Հուլիսի 26-ին վիրավորված, ապա կալանավորված ու «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Հովհաննես Հարությունյանի պաշտպաններից Արա Կարագյոզյանը «Հետքին» փոխանցեց, որ իր պաշտպանյալը անմարդկային պայմաններում է գտնվում «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Այդ պայմաններում անձին պահելը նա խոշտանգում է համարում։ «Մինչ օրս նրա արյունոտ անկողինը չի փոխվել, հակասանիտարական պայաններում է պահվում, սենյակում նույնիսկ թթվածնի պակասություն կա»,- ասաց Կարագյոզյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter