HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ձերբակալել են Հովսեփ Խուրշուդյանին

Այսօր լուսադեմին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Խորենացի փողոցից բերման են ենթարկել  Հովսեփ Խուրշուդյանին։ Փաստաբան Սեդա Սաֆարյանը քիչ առաջ է տեսակցել Խուրշուդյանին, ով պահվում է Աշտարակի ՁՊՎ-ում։ ԽուրշուդյանըՍաֆարյանին պատմել է, որ Խորենացի փողոցում որևէ գործողություն չի իրականացրել, պարզապես մասնակցել է խաղաղ հանրահավաքի և կարծում է՝ իրեն անազատության մեջ պահելը սադրիչ գործուղության արդյունք է, որով նրան փորձում են զրկել հավաքներին մասնակցելու իրավունքից։ Փաստաբանն ընդգծում է՝ Խուրշուդյանը Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ է, և  նրան բերման ենթարկելիս պետք է բավարար հիմքեր ունենալ։

Խուրշուդյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններինմասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Խուրշուդյանը հայտնել է, որ ձերբակալության հիմքերը նրա համար անընդունելի են, ՁՊՎ-ում պահելը՝  ապօրինի։

Փաստաբանին տեղեկացրել են, որ ձերբակալման նպատակը փախուստը կանխելն էր, սակայն Խուրշուդյանը պարզաբանել է, թե փախուստի դիմելու որևէ մտադրություն չի ունեցել։ Նրա նկատմամբ նախնական կիրառված է 72 ժամյա կալանք, որից հետո, եթե ոստիկանությունը բավարար ապացույցներ հայտնաբերի,  մեղադրանք կառաջադրի, այլապես ազատ կարձակեն։

Փաստաբան Սաֆարյանն ընդգծում է, որ Խուրշուդյանին Խորենացի փողոցից անհատականացված են բերման ենթարկել, քանի որ ոստիկանը, նրան տեսնելով, հրահանգել է՝ սրան էլ տարեք. «Այսինքն՝ գործողություն կատարելու առիթով չէ, որ իրեն բերման են ենթարկել, և որ ենթադրելի է՝ ոստիկանությունն ունի ակտիվ, մտածող, իր համար վտանգ ներկայացնող մարդկանց անուններով ցուցակ, որով ղեկավարվում և բերման է ենթարկում»,-հավելում է Սեդա Սաֆարյանը։

Լուսանկարը՝ Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

aram
Սերժիկը 100 հատ ՄԱՐՏԻ 1 կսարքի Հայաստանը կդատարկի, բայց իշխանությունը չի հանձնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter