HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի բուժհաստատություններից դուրս է գրվել 48 տուժած, բուժումը շարունակում է 25 հիվանդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններից դուրս է գրվել 48  տուժած, բուժումը շարունակում է 25 հիվանդ:  

«ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել երեկ տեղի ունեցած  միջադեպի հետևանքով հոսպիտալացված անձանց առողջական վիճակին և նրանց բուժման ընթացքին։

Վնասվածքաբան-օրթոպեդը կենտրոնի բժիշկների հետ քննարկել է տուժածների բուժման ընթացքը։ Պատասխանելով լրագրողների հարցերին` Վաչագան Այվազյանը նշել է, որ նախորդ օրն ընդունված վիրավորներից մեծ մասի մոտ մակերեսային վնասվածքներ են: Ամենածանրը գնահատվում է  որովայնային հրազենային վնասվածք ստացած ոստիկանի առողջական վիճակը, որը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնում է ԱՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter