HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Սարի թաղի բնակիչ. «Նենց իրավիճակ էր ստեղծվել, ոնց որ Ղարաբաղի բլինդաժներում պառկած լինեի»

Վառված թփերը, փողոցում թափված ու կոտրված քարերը դեռ հիշեցնում են Սարի թաղում տեղի ունեցած երեկվա բախումների մասին։ Մարդիկ խուսափում են զրուցել, նրանցից ոմանք հորդորում են հեռանալ այդ տարածքից. վտանգավոր է։

Թագուհու տունը գտնվում է բախումների կիզակետում։ Բախումները սկսվելիս տանն են եղել։   Ծիծաղում է՝ թեև սովորել են նման պատահարներին, բայց և վախեցել էին։ Բարձրացված աղմուկի և պայթուցիկ նյութերի օգտագործումից՝ ընտանիքի անդամները հավաքվել են քնած երեխաների շուրջ, որպեսզի արթնանալիս, չվախենան։ Քանի որ տան դուռը կողպել էին, չեն կարողացել տեսնել, թե ինչ է կատարվում դրսում։ Միայն պայթուցիկի ձայներ և մարդկանց գոռոցներ են լսել։ Թագուհին Հաստատում է այն տեղեկատվությունը, որ դեպքից հետո կրկին Սարի թաղի բնակիչներին զրկել են գազի մատակարարումից։

Սարի թաղի մյուս բնակիչ Գուրգենը  պայթուցիկի և բախումների ձայներից է տեղեկացել, որ թաղամասում բախումներ են տեղի ունենում։  Աշխատանքից վերադարձել, պառկած հանգստանում էր, երբ պայթուցիկ են գցել իրենց տան հետևի մասում և սկսել կրակոցներ արձակել։ Կարծեց՝ տունը փլուզվել է։ Թեև իրենց տունը չի վնասվել, բայց և հաստատում է, որ հարակից տներից մեկը մասամբ այրվել է։ Հիվանդ մայրը այնքան էր վախեցել, որ դժվարությամբ  է կարողացել հանգստացնել. «Նենց իրավիճակ էր ստեղծվել, ոնց որ Ղարաբաղի բլինդաժներում պառկած լինեի։ Եթե ոմանք պատերազմ են ուզում, թող գնան ռազմի դաշտ, ոչ բնակելի թաղամասում կրակեն, պայթուցիկներ արձակեն»,- նշում է բնակիչը։

 

Մեկնաբանություններ (1)

aram
Սերժիկը 100 հատ ՄԱՐՏԻ 1 կսարքի Հայաստանը կդատարկի, բայց իշխանությունը չի հանձնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter