HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են Միջազգային բանակային խաղերը

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 30-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել են «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող մրցումները, որոնց մասնակցում են ՀՀ զինված ուժերի զինծառայողները:

«Բանակային միջազգային խաղեր 2016-ի»  շրջանակներում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի առաջի փուլին՝ հուլիսի 30-ին կայացած «Անհատական մրցավազքին», Ռուսաստանի, Հնդկաստանի, Սերբիայի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Քուվեյթի զինված ուժերի տանկային անձնակազմերի հետ միասին մասնակցել է ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը: Տանկի հրամանատարն է ավագ լեյտենանտ Աշոտ Մալխասյանը, նշանառու-օպերատորը` կրտսեր սերժանտ Գագիկ Գրիգորյանը, մեխանիկ-վարորդը` շարքային Լևոն Խեչիկյանը:

Բարդ եղանակային պայմաններում անցկացված «Անհատական մրցավազքի» արդյունքների նախնական հաշվարկով ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

ՀՀ զինված ուժերի տանկային մյուս անձնակազմերը «Անհատական մրցավազքին» կմասնակցեն օգոստոսի 1-ին և 5-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter