Հրանտ Բագրատյանը ուղեղի կաթված է ստացել. նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում
Հրանտ Բագրատյանը սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման։ Այս մասին հայտնել է «Ազատություն» կուսակցությունը:
Բուժման ընթացքում՝ հուլիսի 29-ին նա ուղեղի կաթված է ստացել։ Ներկայումս Բագրատյանն ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում։ Հրանտ Բագրատյանը Երևան կվերադառնա կաթվածից հետո առաջին բուժման կուրսն ավարտելուն պես։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել