HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փորձում են բերման ենթարկել Եղիշե Պետրոսյանին

Երեկ գիշերվանից ոստիկաններն ու քաղաքացիական  հագուստով անձիք փորձում են բերման ենթարկել Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ, երգիչ Եղիշե Պետրոսյանին։ Գիշերվանից այդ մարդիկ կանգնած են Պետրոսյանի բնակարանի առջև և, ինչպես ինքն է ասում, հերթափոխով սպասում են։

Այդ անձիք քաղաքացիական երկու մեքենայով են, որոնցից մեկը պետհամարանիշ չունի։ Առավոտից արդեն երեք անգամ թակել են բնակարանի դուռը՝ պահանջելով հանդիպում Պետրոսյանի հետ։ Սակայն Պետրոսյանի կինն ու որդին հրաժարվել են դուռը բացելուց՝ համոզված լինելով, որ նրան բերման են ենթարկելու։ Պետրոսյանը Սարի թաղի երեկվա բախումների ժամանակ սրտի խնդիր է ունեցել, և բուժքույրը տեղում առաջին օգնություն է ցուցաբերել։ Այժմ էլ պառկած է և չի կարողանում ոտքի կանգնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter