ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հայտարարությունը վերջին իրադարձությունների կապակցությամբ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը վերջին օրերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել