HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 46 անգամ

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 46 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՊ մամուլի ծառայությունը։ 
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հուլիսի 31-ին` ժամը 00:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. Հովհաննես Գերասիմի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 
Ծամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter