HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊՊԾ գնդի տարածքից դուրս են եկել վերջին երկու բուժաշխատողները

ՊՊԾ գնդից երեկ ուշ ժամի դուրս են եկել, ըստ ոստիկանության՝ հուլիսի 27-ից պատանդի կարգավիճակում գտնվող «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողներ Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը: Բժիշկներից Սալվադոր Խեչոյանը հուլիսի 29-ին  գնդում վիրավորվածներին հիվանդանոց տեղափոխելու նպատակով դուրս էր եկել տարածքից և այլևս չէր վերադարձել ՊՊԾ շենք: Իսկ բուժակ Դավիթ Տոնոյանին դուրս էին թողել ավելի վաղ՝ առաջին օրը:

Ոստիկանությունը հրապարակել է բժիշկների հետ առաջին հարցազրույցի տեսագրությունը: Նորայր Թևանյանը պատմում է, որ ծանր օր է եղել, ներսում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման տղաները քնած են եղել, քնած է եղել նաև բուժքույրը, սակայն նրան արթնացրել է և դուրս են եկել տարածքից:

Թե բժիշկ Տոնոյանը, թե բուժքույր Մարգարյանը նշում են, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող տղաներն իրենց ասել են, որ բժիշկների դեմ որևէ բան չունեն, պարզապես իրենց պետք է բժիշկների ներկայություն:

«Ասում էին մենք ձեր դեմ ոչինչ չունենք, թող բժիշկ մտցնեն ներս մենք ձեզ բաց ենք թողնում: Իրենց ասածը անընդհատ դա էր»,-ասում է Մալինա Մարգարյանը:

Նշենք, որ մինչ այս պահը բժիշկների դուրս գալու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Իսկ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը և «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Մեկնաբանություններ (1)

Տաթև
Դուք Ձեր աղջկա 30 ամյակը նշեք, որ վաղը հազարավոր մայրեր իրենց երեխաներին թաղեն,,,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter