HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երեկ տասից ավելի կապանցիներ ոստիկանական բաժին են բերման ենթարկվել

Կապանում երեկ կայացած հանրահավաք-երթի ընթացքում քաղաքացիական հագուստով անձիք բերման են ենթարկել տասից ավել կապանցիների։ Կապանցիները գրեթե ամեն օր երեկոյան հավաք-քննարկումներ են կազմակերպում՝  ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի

 «Հետք»-ի զրուցակից Ռոբերտ Անտոնյանը ևս երեկ՝ 20։40-ի սահմաններում, բերման է ենթարկվել Կապանի ոստիկանական բաժին։ Նրանք տեղի քաղաքապետարանի մոտից երթով շարժվել են դեպի կենտրոնական, այնուհետ Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, երբ քաղաքացիական հագուտով անձիք, Ռոբերտի խոսքով, Կապանի ոստիկանապետ Արայիկ Դավթյանի հրահանգով, բռնի ուժով, ակցիայի մասնակիցներից պաստառները խլելով, տասից ավել կապանցիների նստեցրել են ոստիկանական մեքենան և տարել Կապանի ոստիկանական բաժանմունք։

Բերման ենթարկվածները կասկածվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։ Երեք ժամ պահելով ոստիկանական բաժանմունքում՝ հարցաքննելով, խուզարկելով և ոչինչ չհայտանբերելով, ոստիկանները ազատ են արձակել բերման ենթարկվածներին։

 «Ակնհայտ է, որ քաղաքային իշխանություններն արդեն անհանգիստ են որ օրեցօր կապանցիների շարքերն ավելանում, նրանց ակտիվությունը մեծանում է։ Փորձում են խուճապային տրամադրություն ստեղծել, բայց չի ստացվի։ Մենք չենք նահանջելու, չեն ընկճվելու և այսօր երեկոյան ևս հավաքվելու ենք»,- հավելում է Ռոբերտ Անտոնյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter