HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Անդրիաս Ղուկասյանին մահակներով և արմատուրաներով են ծեծել

Հուլիսի 29-ի գիշեր՝ Սարի թաղի բախումներից հետո, Անդրիաս Ղուկասյանին իր բնակարանի մոտից բերման են ենթարկել ՀՀ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր  վարչություն (վեցերորդ վարչություն), այնուհետ՝ Էրեբունու ՁՊՎ:

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպում։ Որպես խափանման միջոց է ընտրվել 72 ժամյա կալանքը։

Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թորխանյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնում է՝  Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ անհայտ անձիք բռնություն են գործադրել ամուսնու նկատմամբ՝ պատճառելով ոտքերի վնասվածքներ։ Ասում է՝ ամուսնուն ծեծողները «մհերականները» կամ քաղաքացիական հագուստով ոստիկաններն են եղել, ովքեր մահակներով և արմատուրաներով հարվածել են ծնկներին։

Այս պահին էլ նրա ծնկները ցավում են և մեծ դժվարությամբ է քայլում, սակայն ՁՊՎ-ում բժիշկները հայտնել են՝ Ղուկասյանը ոտքերի հետ խնդիր չունի, վիրակապել են ու հեռացել;

Թարխանյանը այսօր փորձել է բժիշկ հրավիրել ՁՊՎ, սակայն բժիշկների մեծամասնությունը, տարբեր պատճառաբանումներով, հրաժարվել են, երկուսը համաձայնել են՝  վաղը տեսակցելու պայմանով;

Փաստաբան Լուսինե Սահակյանը երեկ է տեսակցել իր պաշտպանյալին և կարծում է Ղուկասյանը լուրջ հետազոտությունների կարիք ունի։ Այդ հետազոտությունները ՁՊՎ-ի պայմաններում հնարավոր չէ, անհրաժեշտ  է հիվանդանոցային ստուգումներ։

Սահակյանը ապօրինի է համարում Ղուկասյանին ձերբակալելու հանգամանքը և պատրաստվում է ոստիկանության դեմ բողոք ներկայացնել նրա հանդեպ կիրառված բռնությունների մասով ։ Արդեն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն եզրակացության արդյունքները դեռ հայտնի չեն։ Փաստաբանը հետամուտ է լինելու և իրավական բոլոր միջոցները գործի է դնելու, որպեսզի բռնություն գործադրած անձիք պատասխանատվության ենթարկվեն։

Սահակյանը պնդում է, որ Ղուկասյանին ծեծած անձիք  ոստիկաններ են, սակայն  չի ցանկանում մանրամասնել դրա հավաստիությունը՝ նշելով, որ այդ մասին կխոսի առավել ուշ։

 

 

 

 

Մեկնաբանություններ (1)

lusik
Ոչնչությունը բռնել է ազգի սերուցքի երկրից արտաքսման, ֆիզիկական վնաս պատճառելու, անազատւթյան մեջ պահելու ճանապարհը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter