HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրիաս Ղուկասյանն անժամկետ հացադուլ է հայտարարել

Անդրիաս Ղուկասյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը հաղորդում է, որ այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում Ղուկասյանը հայտարարել է` իր նկատմամբ իրականացվող հետապնդումներն ակնհայտ քաղաքական են, ինքը քաղաքական բանտարկյալ է: Փաստաբանի փոխանցմամբ՝ Ղուկասյանը 17:50-ից հայտարարել է հացադուլ սկսելու մասին՝ հետևյալ պահանջով. «Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Փաստաբան Լուսինե Սահակյանը փոխանցեց, որ Անդրիաս Ղուկասյանին հուլիսի 29-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Անդրիաս Ղուկասյանը շարունակում է անազատության մեջ մնալ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter