HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձևավորվել է «Սասնա ծռեր»-ի անդամների պաշտպանության խումբ

Չորսի նախաձեռնության անդամ, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը «Հետքին» հայտնեց, որ ձևավորվել է «Սասնա ծռեր»-ի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր»-ի անդամների իրավական պաշտպանությունը: Խմբի կազմում են փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը և Լուսինե Մարտիրոսյանը: Խմբի՝ դեռևս պաշտպաններ չունեցող անդամների հարազատները կարող են դիմել պաշտպանության խմբին' զանգահարելով 099 588 576, 010 500 665 հեռախոսահամարներով: Խմբի բոլոր անդամներն ունեն փաստաբաններ, բացի 8 անդամից, որոնց հարազատները դեռևս չեն արձագանքել ու չեն դիմել պաշտպանության համար: Նրանք են՝ Արմեն Բիլյան, Մարտիրոս Հակոբյան, Հովհաննես Վարդանյան, Արայիկ Հակոբյան, Ռուբեն Գրիգորյան, Արթուր Սարգսյան/խմբին սնունդ հասցնողը/, Արթուր և Գևորգ Մելքոնյաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter