HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արայիկ Խանդոյանը կալանավորվեց

Խանդոյանը դատարանում հայտարարել է՝ անմեղ է,  առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում, կալանքի որոշումը հիմնավորված չէ։

Հիշեցնենք, որ Ա․ Խանդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը:

Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը հայտնեց, որ կալանավորման հիմքում դրվել է շտապ օգնության բժիշկների ցուցմունքները, որոնք համարում է անհիմն փաստեր։ Ասում է՝ դրանք  չեն մատնանշում, որ Խանդոյանը բժիշկների  նկատմամբ որևէ գործողություն է կատարել․ «Անիմաստ, գործի հետ չառնչվող ցուցմունքներ են տրվել։ Հիմնավոր փաստ չկա, թե մեր պաշտպանյալը, ազատության մեջ մնալով, ինչու պետք է թաքնվի։ Առաջարկեցինք, եթե մտավախություն ունեն, որ Խանդոյանը փախուստի կդիմի, թող պաշտպանական միջոցներ կիրառվեն։ Այս ձևի քաղաքական պատվեր, որ դատավորներն են կատարում, չէի տեսել»,-նշում է փաստաբանը։

Կարագյոզյանը, մինչ դատավարության սկսվելը, «Հետք»-ին փոխանցել էր, որ Խանդոյանին մեղադրանք առաջադրվելուց  մեկ ժամ անց,  դատարան է ներկայացվել միջնորդություն՝ խափանման միջոց ընտրելու համար։  Արդյունքում՝ ի տարբերություն քննիչների, իրենց, նյութերին ծանոթանալու համար, ողջամիտ ժամանակ չի տրամադրվել, այնինչ իրենք հավասար իրավունքներն ունեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter