HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի քաղաքապետարանը մոտ 12 միլիոն դրամի կոնյակ գնելու պայմանագիր է կնքել

Երևանի քաղաքապետարանը 500 շիշ «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» կոնյակ գնելու պայմանագիր է կնքել «Երևանի Կոնյակի Գործարան» փակ բաժնետիրական ընկերության հետ:

«Կոնյակ Էրեբունի –Երևան-2798» խորհրդանշական, հոբելյանական լոգոյով և գրվածքով կոնյակների ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն 850 հազար դրամ՝ մեկ շիշը 23,700 դրամ:

Երեւանի քաղաքապետարանի և «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲ ընկերության միջև պայմանագիրը կնքվել է սույն թվականի հուլիսի 28-ին և պետք է կոնյակները քաղաքապետարանին մատակարարվեն մինչ սեպտեմբերի 20-ը:

Խմիչքը պետք է պատրաստված լինի միջինը ոչ պակաս 10 տարի հնացում ունեցող կոնյակի սպիրտներից, որը ստացվել է Հայաստանի տարածքում աճեցրած խաղողի որոշակի սորտից։ Կոնյակները շշալցվելու են 0,75 լիտր տարողությամբ ալկոհոլային արտադրանքների հետ շփվելու համար առողջապահության մարմինների կողմից թույլատրված ապակյա շշերում:

Ինչ վերաբերում է խորհրդանշական կոնյակի շշի տպագրությանը, ապա հիմքը լինելու է մետալիկ գունավոր թուղթ: Այն լինելու է լաքապատ՝ տեղային ուռուցիկ էֆեկտով։

Նշենք, որ սա Երևանի քաղաքապետարանի կոնյակ գնելու առաջին փորձը չէ: Նախորդ տարիներին ևս նման շռայլություններ են թույլ տրվել: Օրինակ՝ 2014թ. հունիսի 3-ին Երևանի քաղաքապետարանը նույն ընկերությունից ձեռք էր բերել 9 տեսակի կոնյակ՝ ընդհանուրը 28.847.804  դրամ արժողության:

Մեկնաբանություններ (2)

Գ. Կոստանյան
Ծախսը ոչ միայն խիստ անհրաժեշտ է, այլև մուֆտա: Իրեն քաղաքապետ համարող ջահելը բացի ագահ լինելուց նաև ժտալ է. դոլարով մի քանի միլիոն է հայտարարագրել, որ ստացել է այլմոլորակայաններից, իր խմած կոնյակի համար ափսոսում է ձեռքը գրպանը տանել... Պատերազմող պետություն ենք, քաղաքապետի նման բրոյլերներ ենք բուծում...
Lusik
Իհարկե կասեն,որ խիստ անհրաժեշտ ծախս է ՝բարձրաստիճան հյուրեր ենք ունենում: Համեմատության համար ասեմ,որ երբ ԱՄՆ-ի պռեզիդենտը հյուր է ընդունում Սպիտակ տանը՝վճարում է իր գրպանից: Այդ մասին ես տեղյակ եմ Լոռա Բուշի հարցազրույցներից մեկից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter